Գոլդ համարանիշներով ավտոմեքենաները հսկում էին սափրագլուխները (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ հունիսի 13-ին, կեսօրին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը ականատես է եղել, թե ինչպես Խորենացու փողոցի վրա արտասահմանյան մակնիշի մի քանի ավտոմեքենաներ, իրար ուղեկցելով, ավտոմեքենաները կայանեցին “Արտաշի մոտ” ռեստորանային համալիրի դիմաց՝ խախտելով երթևեկության կանոնները:
Նշված ավտոմեքենաներն էին՝ “Տոյոտա Կորոլա” մակնիշի 10 ՕՕ 259 համարանիշի, “Տոյոտա լանդքրաուզեր” մակնիշի 50 TT 005 համարանիշի, “ԲՄՎ Իքս 3” մակնիշի QO 001 համարանիշի, “Մերսեդես” մակնիշի 09 QQ 400 համարանիշի և “Լեքսուս” մակնիշի 50 ԼՕ 099 համարանիշի ավտոմեքենաները: Մինչ ավտոմեքենաների տերերը դեպքի վայրից բացակայում էին, ավտոմեքենաները հսկում էին մի քանի սափրագլուխներ, ովքեր, տեսնելով, որ իրենց խախտումը նկարվում է, թաքցնելով իրենց դեմքերը, փորձում էին հեռանալ: Նրանց կողմից կատարված ճանապարհային երթևեկության խախտման մասին տեղեկացվել է Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի հրամանատար Եղիշ Ենգիբարյանին: Վերջինս ֆոտոլրագրողին հայտնել է, որ ՃՈ-ի համար ոչ մի տարբերություն չկա՝ օրինախախտը կլինի պատգամավոր, կառավարության անդամ, սովորական քաղաքացի, թե սափրագլուխ:
Լուսանկարները ՝ Գագիկ Շամշյանի




Լրահոս