Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին հայտնել է, որ թիմի հարձակվող Սերխիո Ագուերոն ստիպված է բաց թողնել վեց շաբաթ:
Հիշեցնենք, որ արգենտինացի հարձակվողը վնասվածք էր ստացել Անգլիայի Պրեմիեր լիգայի «Էվերտոն»-ի դեմ խաղում և ստիպված էր լքել խաղադաշտն արդեն խաղի 7-րդ րոպեին: 26-ամյա հարձակվողի մոտ ախտորոշվել է ձախ ծնկի մկանների պատռվածք:
«Ագուերոն բաց կթողնի 4-6 շաբաթ, բայց մեր թիմը կախված չէ միայն մեկ խաղացողից», – նշել է Պելեգրինին: