Ալկոհոլ փորձել եմ կյանքում հինգ անգամ. Ալեքսանդր Շլեմենկո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Bellator-ի նախկին չեմպիոն Ալեքսանդր Շլեմենկոն ծավալուն հարցազրույց է ունեցել «Championat.com»-ի հետ, որտեղ խոսել է ոչ միայն իր կարիերայի, այլև ալկոհոլի հանդեպ իր վերաբերմունքի մասին: Մասնավորապես, Ալեքսանդրը ներկայացրել է այն թեորիան, որի շնորհիվ իր կյանքում տեղ չկա խմելու վնասակար սովորությանը:

«Ես փորձել եմ խմել կյանքում ընդամենը հինգ անգամ և հինգ անգամն էլ եղել եմ 9-10 դասարաններում: Դա շատ վաղ ժամանակ էր և հիմա էլ ավելի փոքր հասակից են շատերը սկսում խմել: Ես շատ ուրախ եմ, որ այն ընդամենը հինգ անգամ էր և ուղղակի ալկոհոլի փորձարկում:

Ես նույնիսկ ժամանակ չունեմ հարբեցողությամբ զբաղվելու, քանի որ մինչ մյուսները խմում են, ես մարզասրահում մարզվում եմ: Բացի այդ, իմ կյանքում միշտ նպատակներ են եղել և ժամանակ չի մնացել այլ բաների մասին մտածելու կամ էլ խմելու համար», – նշել է մարզիկը:




Լրահոս