
Գերծանր քաշային կարգի աշխարհի նախկին չեմպիոն Դևիդ Խեյը հայտարարել էր, որ 2015թ.-ին կրկին մտադիր է ռինգ վերադառնալ: Հիշեցնենք, որ բրիտանացին շարունակում է վերականգնվել ուսի երկու վիրահատություններից հետո:
«Վերականգնվում եմ ուսի վնասվածքից, դա ամենակարևորն է: Ես չեմ ցանկանում արհեստականորեն արագացնել իրադարձությունները: Վերականգնողական կուրսերից հետո ես հիմա նույնիսկ ավելի ուժեղ եմ հարվածում, քան առաջ: Հավատացե՛ք ինձ, ես կվերադառնամ 2015-ին: Ես կլինեմ ավելի լավը, արագաշարժ և ուժեղ», – նշել է Խեյը: