Ցմահ դատապարտյալ Ենոքյանը դադարեցրել է հացադուլը եվ ջրադուլը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից տեղեկացնում են ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը դադարեցրել է հացադուլը և ջրադուլը:
Ենոքյանի հացադուլի և ջրադուլի ահազանգը ստացվել է երեկ 116 թեժ գծին: Իրավիճակը տեղում պարզելու նպատակով Պաշտպանի արագ արձագանքման խումբը զանգից անմիջապես հետո մեկնել է “Նուբարաշեն” ՔԿՀ: Աշխատակազմի իրավապաշտպանները զրուցել են դատապարտյալի հետ: Մհեր Ենոքյանը զրույցի ընթացքում հայտնել է, որ իր գործով կան նոր ի հայտ եկած հանգամանքներ, և այս պահին նրա հիմնական պահանջը գործի վերանայումն է: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակիցների հետ ունեցած զրույցից հետո դատապարյալը վստահեցրել է, որ կդադարեցնի հացադուլը և կսպասի իր գործի հետագա զարգացումներին: Հիշեցնենք, որ Մհեր Ենոքյանը հունիսի 7-ին նամակ էր հղել և հայտարարել էր, որ հունիսի 11-ին հրաժարվելու է և ջրից և հացից: Վերջինս մեղադրվում է համակուրսեցուն սպանելու մեջ։




Լրահոս