ԿԲ-ն կպատժի սպեկուլյանտներին` 4 մլն դրամի չափով. «Հայոց աշխարհ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Կենտրոնական բանկը աշխատանքներ է տանում արժութային շուկայում վերջին շրջանում արձանագրված չարաշահումները բացահայտելու եւ մեղավորներին պատժելու համար։ Այս մասին երեկ մամուլի ասուլիսում հայտարարեց ԿԲ նախագահ ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆԸ։

Ուսումնասիրությունների հիման վրա արդեն հարուցվել են մի քանի տասնյակ վարույթներ։ Մեղավորների նկատմամբ կկիրառվեն համապատասխան պատժամիջոցներ։
Խախտումներ թույլ տված փոխանակման կետերի դեպքում նախատեսվող տուգանքները հասնում են մինչեւ 4 մլն դրամի։ Շատ ավելի խիստ են պատիժները բանկերի համար։ Ա.Ջավադյանը չի բացառում, որ անգամ բանկի ղեկավարը զրկվի լիցենզիայից։ Առնվազն կազատվի աշխատանքից։

Ինչպես հայտնի է, վերջին շրջանում արժութային շուկայի անկայուն վիճակը, փոխարժեքների կտրուկ տատանումները եւ ձեւավորված անորոշությունները ստիպեցին Կենտրոնական բանկին գոնե ժամանակավորապես փոխել արժութային կարգավորման քաղաքականության մարտավարությունը։ Սպեկուլյատիվ խաղերից հրաժարվելու ԿԲ հորդորները այդպես էլ որեւէ արդյունք չտվեցին։
Դա էլ հարկադրեց հանդես գալ արժութային շուկայում առաջացած տարադրամի պահանջարկը բավարարելու միջոցով՝ խախտված հավասարակշռությունը վերականգնելու նախաձեռնությամբ։

Իրավիճակը կայունացնելու համար միջազգային փորձագետների եւ տարածաշրջանի գործընկերների հետ խորհրդակցելով՝ մշակվել է գործողությունների ծրագիր»։

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:




Լրահոս