
Քսենյա Սոբչակը “Էխո Մոսկվի” ռադիոկայանին պատմել է իր տանը կատարված խուզարկության մանրամասները: Նրա խոսքերով` իր տնից տարել են այն ամենը, ինչը կապ ունի տեխնիկայի հետ` նույնիսկ հին հեռախոսներ, հեռակառավարման վահանակներ: Երկարատև խուզարկության ընթացքում Սոբչակը ստիպված է եղել զուգարան գնալ զինված և դիմակավորված տղամարդու ուղեկցությամբ: Հիշեցնենք, որ ոստիկանությունը խուզարկության արդյունքում Սոբչակի բնակարանում 1,5 մլն եվրո ընդհանուր պարունակությամբ ծրարներ էր հայտնաբերել: Սոբչակը իր տան հետախուզությունը որակել է քաղաքական հետապնդման արդյունք: