Ովքե՞ր են ծեծի ենթարկել ազատամարտիկներ` Մանվել Եղիազարյանին («Արաբոյի» Մանվել) եւ Ռազմիկ Պետրոսյանին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազատամարտիկների դաշինքը» երեկ տարածած հայտարարությամբ պաշտոնապես հաստատել է «Ժողովուրդ»-ի հրապարակած այն լուրը, ըստ որի, «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը եւ «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը նախորդ օրը հարձակման են ենթարկվել:
Նախորդ լուրը հրապարակելիս «Ժողովուրդ»-ի համար անհայտ էր, թե ովքեր եւ ինչու են հարձակվել ազատամարտիկների վրա եւ ծեծի ենթարկել:

Սակայն «Ազատամարտիկների դաշինքի» հայտարարությամբ՝ կատարվածի համար սլաքն ուղղվում է դեպի իշխանությունների կողմը: Եթե իսկապես հարձակվողներն իշխանական շրջանակներից են եւ ինչ-որ պաշտոնյայի կամ կառույցի ղեկավարի հրահանգն են կատարել, ապա պիտի արձանագրենք, որ նման հրահանգ տվողը, մեղմ ասած, անմեղսունակ է, եթե կարծում է, որ նման մեթոդներով այսօրվա Հայաստանում հնարավոր է խնդիր լուծել եւ ծեծելով կարելի է մարդկանց ստիպել, որ իրենց հայացքներից հրաժարվեն: Բացի այդ՝ ազատամարտիկի վրա ձեռք բարձրացնողը սրիկա պետք է լինի»:

Մանրամասները` օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս