Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաք-երթին Գագիկ Ծառուկյանը մասնակցելո՞ւ է. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր Ազատության հրապարակում տեղի է ունենալու Մարդու իրավունքների պաշտպանության օրվան նվիրված հանրահավաք-երթ, որի մասին դեռեւս նոյեմբերի 19-ին՝ եռյակի հանդիպումից հետո, հայտարարել էր ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը կայանալիք հանրահավաք-երթին չի մասնակցելու: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը:

Ըստ ԲՀԿ առաջնորդի մամլո խոսնակի՝ հանրահավաք-երթին ներկա կլինեն ԱԺ ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչները:
Իսկ թե ինչու Գագիկ Ծառուկյանը հանրահավաք-երթին չի մասնակցելու, Տոնոյանը տեղյակ չէր:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իրենց առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը մասնակցելու է հանրահավաք-երթին:

ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւս չի մասնակցի հանրահավաք-երթին: Նա այդ ավանդական երթին երբեւէ չի մասնակցել»:

Մանրամասները` օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս