Պետք է կառուցել այնպիսի բանակ, որտեղ զինվորը ոչ թե ռեսուրս է, այլ՝ անհատականություն. Սեյրան Օհանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է: Այդ առթիվ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը նախաձեռնել է ութ ոլորտի ղեկավարների կլոր սեղան, որի ընթացքում ամեն գերատեսչության ղեկավար ներկայացնում է մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակն իր ոլորտում:

unnamed

Քննարկմանը ներկա են ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը, Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ու Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշեց, որ իրոք ոգևորիչ է, որ մեծ ուշադրություն է դարձվում այս օրվան: Նա նշեց, որ բանակում օգտագործվում է պաշտպանված երկրում պաշտպանված քաղաքացի բանաձևը:

«Ես ավելի կողմնակից եմ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանը: Մեր տեսլականն է կառուցել այնպիսի մարդակենտրոն բանակ, որտեզ զինվորը ոչ թե ռեսուրս է, այլ անհատականություն», – ընդգծեց նախարարը:

Սեյրան Օհանյանի խոսքով, պետք է  այնպես անել, որ բանակում չսահմանափակվեն զինվորների իրավունքները:




Լրահոս