Քննչական մարմիններում նախաքննության փուլում է, որ խախտվում են մարդու սահմանադրական իրավունքները: Այսօր կայացած քննարկման ժամանակ նման տեսակետ արտահայտեց Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը: Նա նշեց, թե անթույլատրելի է համարում այդ ժամանակ արգելված միջոցներով տեղեկատվության ձեռք բերումը:
Քննարկման ժամանակ ելույթ ունեցավ նաև ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ով նշեց, թե շատ կարևոր է աշխատել ՄԻՊ-ի հետ, այլ ոչ թե ինտելեկտուալ պատերազմներ մղել:
«Մենք ընտրել ենք համատեղ աշխատելու մարտավարությունը և կարծում եմ, որ այն գնահատականը, որ մեզ տվեցիք, մի քիչ չափազանցված էր, մենք մեզ ավելի քիչ ենք գնահատում: Երբ մենք բոլորս աշխատենք, այլ ոչ թե ինտելեկտուալ պատերազմներ տանենք, լավ կլինի բոլորիս համար: Շատ շնորհակալ եմ, որ դուք մեր աչքերն եք, ականջներն եք դրսից», – ընդգծեց նա:
Նշենք, որ քննարկման մեկնարկին ՄԻՊ պաշտպան Կարեն Անդրեասյանն առանձին-առանձին անդրադարձավ բոլոր ոլորտներին և նշեց, թե ոստիկանության համակարգում ամեն ինչ լավ է: