Ռուս միլիարդատերը գնել է Նոբելյան մեդալը և այն հետ տվել մրցանակակրին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուս միլիարդատեր Ալիշեր Ուսմանովը, ով Christie’s աճուրդով գնել էր ամերիկացի կենսաբան Ջեյմս Ուոթսոնի Նոբելյան ոսկե մեդալը, մտադիր է վերադարձնել այն վերջինիս:

Գործարարը մեդալի համար վճարել էր 4,8 մլն դոլար:

Գիտնականը ստիպված է եղել վաճառել մեդալը, քանի որ, նրա խոսքով, իրեն միջոցներ են հարկավոր եղել գործնական վարկանիշը և բարի անունը վերականգնելու համար այն բանից հետո, երբ լրատվամիջոցներն իրեն հալածանքի են ենթարկել ռասայական հարցերով իր արտահայտությունների համար: Սա պատմության մեջ առաջին դեպքն է, երբ մրցանակը վաճառքի է հանվել այն ստացողի կենդանության օրոք:

«Ես անթույլատրելի եմ համարում իրավիճալը, երբ ականավոր գիտնականը վաճառում է իր ձեռքերումների համար ստացված պարգևը», – ասել է Ուսմանովը:

«Պարո՛ն Ուոթսոնի աշխատանքները նպաստել են քաղցկեղի հետ պայքարին, ինչից մահացել է իմ հայրը: Ինձ համար կարևոր է, որ իմ միջոցներն ուղղվեն գիտական հետազոտություններին, իսկ մրցանակը կմնա մի մարդու մոտ, ով ավելի քան արժանի է դրան», – հավելել է օլիգարխը:

141205162555_james_watson_624x351_getty

Նոբելյան մրցանակը Ուոթսոնը ստացել է 1962-ին Ֆրենսիս Քրիկի հետ՝ ԴՆԹ-ի կառուցվածքը հայտնաբերելու համար:

Լրատվամիջոցների կողմից նրա դեմ հալածանքները սկսվել են այն բանից հետո, երբ նա Sunday Times-ին տված հարցազրույցում խոսել էր ինտելեկտի մակարդակի և ռասայական ծագման կապի մասին: Նա ասել էր նաև, որ մուգ մաշկ ունեցող մարդիկ ֆիզիկապես ավելի զարգացած են, նշում է BBC-ին:




Լրահոս