ԱԺ շենքի դիմաց հավաքված ցուցարարները պահանջում էին, որ պատգամավորներն իրենց ռեսուրսները ներդնեն և ամեն ինչ անեն, որ Շանթ Հարությունյանի և նոյեմբերի 5-ի գործով մյուս կալանավորվածների դատավճիռն արդար լինի:
«Ի պաշտպանություն Վալոդյա Ավետիսյանի» նախաձեռնության ղեկավար Գագիկ Սարուխանյանը նշեց, որ իրենք եկել են ԱԺ շենքի դիմաց և խորհրդարանի ներկայացուցիչներից պահանջում են քաղբանտարկյալ ճանաչել Վալոդյա Ավետիսյանին և իր ընկերներին, որպեսզի հետո իրենց ազատման գրծընթացը հեշտանա: «Ոչ մի պետություն չի ցանկանա իր ներսում ունենալ քաղբանտարկյալ, ուստի ամեն ինչ կանի , որ նրանք ազատ արձակվեն»,- նշեց Գագիկ Սարուխանյանը:
Ցուցարարները վանկարկումներով պահանջում էին ազատություն շնորհել կալանավորվածներին: