Ինչպես հայտնել էինք, այսօր Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը նախաձեռնել է ութ ոլորտի ղեկավարների կլոր սեղան, որի ընթացքում ամեն գերատեսչության ղեկավար ներկայացնում է մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակն իր ոլորտում:
Քննարկմանը ներկա են ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը, Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ու Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
Քննարկումից հետո ոստիկանապետը Կարեն Անդրիասյանին նվիրեց ժամացույց և Կտակարան: Վլադիմիր Գասպարյանն այդ ընթացքում նշեց.«Մենք բոլորս էլ հոգով ոստիկան ենք», ինչին տեղում արձագանքեց Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը՝ ասելով.«Դա միայն ձեզ է թվում»:
Այդ ամենին հետևեց քննարկման մասնակիցների փակ հանդիպումը: