ՄԱԿ-ը և իրավապաշտպան կազմակերպությունները կոչ են անում քրեական պատասխանատվության ենթարկել այն ամերիկացի պաշտոնյաներին, որոնց ցուցմունքով՝ հատուկ ծառայությունները կտտանքներ են կիրառել ահաբեկչության մեջ կասկածվողների դեմ:
Երեքշաբթի սենատը հաշվետվություն էր հրապարակել ԿՀՎ-ի կողմից կալանավորների հարցաքննությունների դաժան մեթոդների մասին:
ՄԱԿ-ի ահաբեկչության դեմ պայքարի պայմաններում մարդու իրավունքների հարցերով հատուկ զեկուցող Բեն Էմերսոնը հայտարարել է, որ, ելնելով հաշվետվությունից, հարցաքննության նման մեթոդների կիրառումը կրել է «Բուշի վարչակազմում բարձր մակարդակով կազմակերպված հստակ քաղաքականության» բնույթ: