Չեչնիայում այրվել են Գրոզնիի վրա հարձակված գրոհայինների հարազատների տները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Amnesty International կազմակերպության իրավապաշտպանները կոչ են անում հետաքննել Չեչնիայում առնվազն հինգ տների հրկիզման փաստը: Այդ տները պատկանում էին վերջերս Գրոզնիում հարձակում իրականացրած գրոհայինների հարազատներին:

Կազմակերպությունը հրկիզումներն անվանել է գրոհային-անջատողականների ընտանիքների «խմբակային պատիժ»: Չեչնիայի իշխանություններն առայժմ ոչ մի կերպ չեն մեկնաբանում իրավապաշտպանների հայտարարությունները, նշում է BBC-ն:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին Գրոզնի էր ներխուժել զինյալ մարդկանց մի խումբ, որը Չեչնիայի մայրաքաղաքում մարտեր էր հրահրել իրավապահների հետ: Հարձակման համար պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Իմարատ Կավկազ» խմբավորումը: Իշխանությունների հայտարարությունների համաձայն, բոլոր 9 հարձակվողները սպանվել են:

Դեկտեմբերի 5-ին Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ ավարտվել են այն ժամանակները, երբ ծնողները չէին պատասխանում իրենց զավակների արարքների համար:




Լրահոս