Ինչպես արդեն հայտնել էինք, օրեր առաջ ծեծի էին ենթարկվել ազատամարտիկներ Մանվել Եղիազարյանն ու Ռազմիկ Պետրոսյանը: Այսօր Armlur.am-ի հարցին ի պատասխան, այս միջադեպին անդրադարձավ ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:
«Ազատամարտիկները նստել, իրար հետ քեֆ են արել, հետո ինչ իրար հետ չեն կիսել ու ինչու են թերթերով հիմա խոսում, իմ համար զարմանալի է: Ինձ համար շատ զարմանալի է, որ նույնիսկ ազատամարտիկները դադարել են միմյանց հետ խոսել: Եթե հայտարարություն չկա, ես չեմ ընդունում: Ուրիշ ժամանակ ասում են կռված տղերքը նամուս ու թասիբ ունեն, թասիբ ու նամուս ունեք, թերթերում իրար մի լափեք», – հայտարարեց նա:
Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում