
Ազատամարտիկներն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել են վերջին օրերին կատարվող իրադարձություններին: Հիշեցնենք, որ երկու օր առաջ ծեծի էին ենթակվել ազատամարտիկներ Մանվել Եղիազարյանը («Արաբոյի» Մանվել) և Ռազմիկ Պետրոսյանը, իսկ երեկ՝ Սուրեն Սարգսյանը:
Ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանը հայտարարեց, որ իր վրա հարձակվողներն ասել են, թե մեր նախագահից հեռու մնացեք, չփորձեք նրա դեմ դուրս գալ: «Ինչպես արդեն Մանվել Եղիազարյանն է ասել, մեզ չեն կարող ծեծել, կարող են միայն սպանել»,-նշեց Ռ. Պետրոսյանը՝ հավելելով, որ իրենք ոստիկանություն չեն դիմել:
Իսկ այսօր առավոտյան իր առանձնատան դիմաց ծեծի ենթարկված Սուրեն Սարգսյանի վերաբերյալ ազատամարտիկը հայտնեց, ո քանի դեռ մասնրամասն տեղյակ չէ նրա հետ կատարվածի մասին, չի կարող տեղի ունեցածը համարել իրենց հետ կատարվածի շարունակություն: