
Ռուսական բանակում ստեղծվում է նոր զորատեսակ՝ ռազմատիեզերական ուժեր: Այդ մասին լրագրողներին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունում:
Աղբյուրի փոխանցմամբ, համապատասխան որոշումն արդեն կայացվել է և շուտով այդ մասին պաշտոնական հայտարարություն կարվի, տեղեկացնում էИнтерфакс-ը: Այսպիսով, զինված ուժերը կունենան երեք հրամանատարություն՝ Զամաքային ուժեր, Ռազմածովային նավատորմ և Օդային- տիեզերական ուժեր:
Նոր զորատեսակի ստեղծումը կիրականացվի փուլ առ փուլ՝ մի քանի տարվա ընթացքում: Դրանց թվում կներառվեն մի քանի համակարգեր՝ հետախուզության և օդային-տիեզերական հարձակման նախազգուշացման համակարգ, հակառակորդի օդատիեզերական ուժերի և միջոցների խոցման համակարգ, միասնական կառավարման համակարգ և այլն, հայտնում է vesti.ru-ն: