Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը մեծ ցանկություն ունի ՀՀ գյուղատնտեսության նախարար, ՕԵԿ-ական Սերգո Կարապետյանին մեկ այլ անձով փոխարինել: Բանն այն է, որ Կարապետյանին պատկանող «Արտֆուդ» ընկերությունում բաժնետեր է նաեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, որի հետ Սարգսյանը բացահայտ պայքարի մեջ է: Վարչապետը չի ցանկանում, որպեսզի իր ղեկավարած կառավարությունում լինի մեկը, որը Հովիկ Աբրահամյանի հետ բիզնես ունի ու նրան է ենթարկվում:
Սակայն մեր աղբյուրները փոխանցում են, որ ՕԵԿ-ականները չեն ցանկանում փոխել իրենց նախարարին՝ չնայած մի առիթով քննարկվել է ՕԵԿ-ական Խաչիկ Հարությունյանի թեկնածությունը գյուղատնտեսության նախարարի պաշտոնում:
ՎԱՐՉԱՊԵՏԸ ՉԻ ՈՒԶՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ