
Ռուսաստանի Պետդուման վավերացրել է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ պայմանագիրը:
Պայմանագիրը ստորագրվել է հոկտեմբերի 10-ին Մինսկում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Հայաստանի նախագահների կողմից: Այն հանդիսանում է հիմնական փաստաթուղթը, որն արտացոլում է Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի պայմանավորվածությունները՝ Հայաստանի անդամակցության պայմանների շուրջ և ուղղված է ընդհանուր միության գործունեության իրավական հիմքերի ձևավորմանը:
Պայմանագրի համաձայն, Հայաստանը դառնում է ԵՏՄ լիիրավ անդամ՝ պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից, սակայն ոչ շուտ, քան 2015թ.-ի հունվարի 1-ը: