Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով ժամանել է Ուզբեկստան, տեղեկացնում է ТАСС-ը: Այդ երկրի նախագահ Իսլամ Քարիմովի հետ բանակցություններում Ռուսաստանի ղեկավարը մասնավորապես կքննարկի ՌԴ Ուզբեկստանի գյուղարտադրանքի ներկրման ծավալների ավելացման հարցը:
Այցի ընթացքում նախատեսվում է նաև քննարկել Ռուսաստանին Ուզբեկստանի պարտքի հարցը, որի չափը, ներառյալ տոկոսները, կազմում է 890 մլն դոլար: Փոխադարձ ֆինանսական պահանջների կարգավորումը կարող է նպաստել առևտրային հարաբերությունների աշխուժացմանը:
Ինչպես լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, Ռուսաստանը նախատեսում է ավելացնել այդ երկրում իր ռազմատեխնիկական ներկայությունը և ռուսական զենքի մատակարարման ծավալները: