Կոտայքի մարզի Արամուս համայնքի ԲՀԿ-ական համայնքապետ Հրայր Նիկողոսյանը եւ համայնքապետարանի աշխատակիցները «կալանքի տակ են» հենց գյուղապետարանի շենքում: Այդ մասին «Առավոտ»-ին ահազանգել է ԲՀԿ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Տիգրան Ուրիխանյանը: «Մեզ համար անհասկանալի գործողություններ են իրականացվում, ոստիկաններն անբարյացակամորեն մեզ թույլ չտվեցին ծանոթանալ իրավիճակին, նույնիսկ չթողեցին մուտք գործել շենքի տարածք: Ինչ-որ հետապնդումների հոտ է գալիս»,-ասել է Ուրիխանյանը՝ հավելելով, որ ոստիկանները մերժել են տեղեկատվություն տրամադրել նաեւ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի ղեկավարին՝ Էլինար Վարդանյանին:
ՀԵՏԱՊՆԴՈՒՄ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ