Տիգրան Սարգսյանը երեկ հանդիպել է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավորների հետ, նրանց ներկայացրել կառավարության՝ առաջիկայում ԱԺ-ին ներկայացվելիք ծրագրի հիմնական դրույթները: Մինչ այդ նա հանդիպել է նաեւ ԲՀԿ եւ ՕԵԿ ներկայացուցիչների հետ: Ուշագրավն այն է, որ վարչապետը չի հանդիպի միայն Հայ ազգային կոնգրեսի պատգամավորների հետ: ՀԱԿ խմբակցության քարտուղար, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ իրենց խմբակցությանը նման առաջարկ չի եղել: Լավատեղյակ աղբյուրները պնդում են, որ Տիգրան Սարգսյանը որոշ խողովակներով ՀԱԿ անդամներին «մեսիջ» է հղել, թե ցանկանում է հանդիպել նաեւ նրանց հետ, բայց չէր ուզենա՝ այդ հանդիպմանը ներկա լինի նախկին վարչապետ, այժմ ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Սակայն ՀԱԿ-ից կտրուկ մերժել են նրան: Հիշեցնենք, որ Տ. Սարգսյանին ամենակոշտը մշտապես քննադատել է Հրանտ Բագրատյանը: Եւ հիմա շատերն են անհամբեր սպասում նրանց հանդիպմանն ԱԺ դահլիճում՝ կառավարության ծրագրի քննարկման ժամանակ:
ԱՌԱՆՑ ՀՐԱՆՏԻ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ