ՏԳԵՏ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռեժիսոր Տիգրան Խզմալյանն ուշագրավ գրառում է արել «Ֆեյսբուք»-ի իր էջում. «Մեքենայում այսօր «Ազատություն» ռադիոկայանով լսում էի ԱԺ «նորընտիր» խոսնակ Հովիկ Աբրահամյանի հարցազրույցը լրագրող Աննա Իսրայելյանին: Սահմանային մարտերի եւ զոհերի վերաբերյալ՝ խոսնակը ասաց հետեւյալը. «Ցավակցում եմ զոհվածներին, ցավալի է, որ Ադրբեջանն անցկացնում է նման նախաձեռնողական քաղաքականություն…»: Մտածեցի` երեւի ես լավ չլսեցի կամ չհասկացա, երեւի նա ասաց «նախահարձակողական քաղաքականություն»: Բայց մի քանի րոպե անց նորից նշեց. «ՀՀ-ն երբեք նման նախաձեռնողական գործողությունների չի դիմել…». այլեւս կասկած չկար` ՀՀ ԱԺ խոսնակը, որն արդեն պատմության մեջ հասցրեց հավերժանալ «քաղաքական գործիչ լինելու համար մեծ խելք պետք չէ» արտահայտությամբ, պարզապես չի տարբերում «նախաձեռնող» ու «նախահարձակ» բառերն ու հասկացությունները… Խոսքն այլեւս խոսնակի բառապաշարի մասին չէ, խոսքը ՀՀ-ի քաղաքական մակարդակի կամ դրա բացարձակ բացակայության մասին է: Մնում է, որ բանասիրական կրթություն ստացած Սերժ Սարգսյանը գոնե միջնակարգ դպրոցի չափով գրագիտության դասընթացներ պատվիրի իր վարչախմբի բարձրաստիճան պաշտոնյաների համար, թե չէ «սիրուն չի», տգեղ է: Ու տգետ»:




Լրահոս