Սահմանագծին զոհված զինծառայողը երեկ կդառնար 20 տարեկան (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա հուլիսի 31-ին ադրբեջանական դիվերսիայի հետեւանքով զոհված ժամկետային զինծառայող Արարատ Խանոյանի հիշատակին հայրենի Սարդարապատ գյուղում հուշարձան է բացվել: Երեկ զոհված զինծառայողը կդառնար 20 տարեկան:

Armlur.am-ի հետ զրույցում Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքի ղեկավար Բաբկեն Վարդանյանը հայտնեց, որ հուշարձանը տեղադրվել է Արցախյան պատերազմում զոհվածների հուշարձանների հարևանությամբ:

10347770_1500245633596417_1161279405920440902_n

«1941-45 թթ հայրենականին նվիրված հուշարձան ունենք, դրա հարևանությամբ կառուցվել է նաև Արցախյան ազատամարտում զոհվածների հուշարձանը: Արարատ Խանոյանի հուշարձանն էլ հանրապետության նախագահի աշխատակազմի դրամաշնորհի միջոցներով կառուցվեց և տեղադրվեց: Այդ շրջանում զոհված բոլոր վեց տղաների հիշատակին նվիրված հուշարձաններ կբացվեն: Պարզապես մենք խնդրեցինք Արարատի հուշարձանի կառուցումն ավելի արագ լինի, որպեսզի նրա ծննդյան օրն այն կարողանայինք տեղադրել»,- ասաց Բաբկեն Վարդանյանը:

1476092_1500245243596456_5910207907107302584_n

Հիշեցնենք, որ հուլիսի 31-ին հակառակորդը հարձակում էր գործել հյուսիսային հատվածում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ: Դիրքապահ անձնակազմի կողմից հանդիպելով կազմակերպված դիմադրության՝ հակառակորդը, կրելով բազմաթիվ կորուստներ, հետ է շպրտվել ելման դիրքեր:

Գործողության հետեւանով զոհվել են ՊԲ զինծառայողներ, 1994թ. ծնված Արարատ Վաչիկի Խանոյանը եւ Ազատ Արթուրի Ասոյանը:

1898874_726170174089574_1215910062_o Լուսանկարում՝ Ազատ Ասոյանը




Լրահոս