
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր լրագրողների հետ զրույցում չցանկացավ գնահատական տալ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի գործունեությանը:
Լրագրողների այն դիտարկմանը, թե նաիրիտցիների հարցը ծագել է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի ժամանակ և ինչպես կգնահատի վերջինիս ջանքերը՝ գործարանի վերագործարկման ուղղությամբ, նա նշեց.
«Ես չէ, որ պետք է գնահատական տամ, ուղղակի մենք փորձելու ենք առկա խնդիրներին լուծում տալ, մեր խնդիրն է ոչ թե նայել անցյալին, այլ ապագային»,- ընդգծեց վարչապետը:
Դիտարկմանը, թե խոսակցություններ կան, որ գազի գինը թանկանալու է, Հովիկ Աբրահամյանը խորհուրդ տվեց խոսակցություններով չուղղորդվել:
Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում