Ֆրանսիացի Սերժ Լազարևիչը, ում «Ալ Քաիդան» գերի էր պահում Մալիում 2011-ից, վերադարձել է հայրենիք:
Լազարիչին Փարիզի մոակայքում գտնվող ռազմական օդանավակայանում դիմավորել են նրա հարազատները և երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
Նախօրեին Օլանդը հայտարարել էր, որ Լազարևիչն աշխարհում վերջին ֆրանսիացի պատանդն էր:
Ավելի վաղ Լազարևիչի դուստրը դիմել էր Ֆրանսիայի նախագահին՝ խնդրելով օգնել ազատ արձակել իր հորը: Դիանը հույս ուներ, որ հայրը տուն կգա մինչև ծննդյան տոներ, և կիրականանա նրա մանկական երազանքը:
Մինչդեռ նախկինում բազմիցս հայտարարվել էր, որ Ֆրանսիան չի վճարելու փրկագին իր առևանգված քաղաքացիների համար և չի փոխանակելու նրանց այլ կալանավորների հետ: Այդ մասին հայտարարել էին թե՛ երկրի նախագահը, թե՛ վարչապետ Մանուել Վալսը: