Ակնհայտ է, որ «Ոսկե գնդակ»-ը պետք է ստանա Ռոնալդուն. Ռոնալդո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալ»-ի նախկին հարձակվող բրազիլացի Ռոնալդոն վստահ է, որ «արքայական ակումբի» ներկայիս հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն է արժանի ստանալ «Ոսկե գնդակ»-ը:

«Ռոնալդուն և Մեսսին շարունակում են բարձրակարգ խաղ ցուցադրել: Սակայն ակնհայտ է, որ «Ոսկե գնդակ»-ը պետք է ստանա Ռոնալդուն»,- նշել է նա:

Նշենք, որ Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստի հետ մեկտեղ «Ոսկե գնդակ»-ի հավակնորդներ են «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին և Մյունխենի «Բավարիա»-ի դարպասապահ Մանուել Նոյերը:




Լրահոս