Հակառուսաստանյան պատժամիջոցներից տուժում են բոլորը. Դ. Մեդվեդև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել էր, որ արևմտյան երկրների կողմից ՌԴ դեմ կիրառվող պատժամիջոցները ոչ մի կողմի համար ձեռնտու չեն և ոչ մի լավ բանի չեն հանգեցնի:

Ռուսաստանյան հեռուստաալիքներին տված ամենամյա հարցազրույցում Մեդվեդևն ընդգծել է, որ պատժամիջոցները չեն կարող դրդել որևէ երկրի փոփոխել իր քաղաքականությունը:

Վարչապետը նշել է, որ Ռուսաստանը ներկայումս տասնյակ միլիոնավոր դոլարներ է կորցնում, սակայն մեծ կորուստներ են կրում նաև արևմտյան երկրների գործարարները: Մեդվեդևի հաշվարկներով՝ այս տարի ԵՄ երկրները ռուսաստանյան պատժամիջոցների արդյունքում կորցրել են 40 մլրդ եվրո, իսկ հաջորդ տարի այդ թիվը կկազմի 50 մլրդ եվրո:




Լրահոս