
ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը դեմ է Ներքին գործերի նախարարության ստեղծմանը: Այս մասին նա այսօր նշեց լրագրողների հետ զրույցում: Հիշեցնենք, որ նախարարության ստեղծման մասին ակնարկել էր ՀՀ վարչապետը:
«Ես դեմ եմ, քանի որ Ոստիկանապետը քաղաքականությունից դուրս է, ոչ մի կուսակցության անդամ չի, հետևաբար ավելի ազատ է իր գործունեության մեջ: Ես կարծում եմ, որ սա ամենալավ մոդելն է», – ընդգծեց նա:
Նա լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Հայաստանում տիրող ներքաղաքական վիճակին, «եռյակ»-ի գործունեությանը, ոստիկանական համակարգի ներկայիս վիճակին և այլ հարցերի:
Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում