Ո՞ւր է կորել Հայաստանի նվիրաբերած 100 հազար դոլարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանի խոսքով՝ ՀՀ Կառավարության կողմից Իրաքում ցեղասպանության ենթարկվող եզդի ժողովրդի համար տրամադրված 100 հազար դոլարը տեղ չի հասել: Ազիզ Թամոյանի փոխանցմամբ՝ Հայաստանի նյութական օգնությունը գնում է քրդերի կառավարությանը և եզդիներին չի հասնում:

Armlur.am-ի հետ զրույցում «Միդիա Շանգալ եզդիների միավորում» ՀԿ նախագահ Ամո Շարոյանը, սակայն, հերքեց Ազիզ Թամոյանի հայտարարությունը և նշեց, թե օտարի մեկ դրամն իրենց մեկ միլիոնն է:

«Հայաստանի կառավարության տրամադրած 100 հազարը տեղ է հասել ՄԱԿ-ի Իրաքի և մեր գրասենյակների միջոցով: Գումարը նորմալ տեղ է հասել, պարզապես այստեղ, որ ժողովուրդը հավաքագրում է անում, որոշ մարդկանց մոտ գումարներ են մնացել: Պատճառն այն է, որ հաշվեհամարներ են բացվում, իսկ խառնաշփոթ վիճակի պատճառով մի քանի օր հետո դրանք կորչում են»,- պարզաբանեց մեր զրուցակիցը:




Լրահոս