Վանաձորի Տարոն 4 թաղամասի բնակիչներին անհանգստացնում է իրենց թաղամասում կուտակված շինարարական եւ կենցաղային աղբը: «Ես ուզում եմ, որ մեր թաղամասը մաքուր լինի, մեր երեխաները մաքուր օդ շնչեն»,-նշեց թաղամասի բնակչուհի Թամարա Գեւորգյանը: Տարոնցիները բողոքում են՝ թաղամասում երկար տարիների հավաքված աղբ կա, բայց մաքրող չկա: Ամռանն ակներեւ են կանաչածածկ տարածքները «զարդարող» աղբի կուտակումները: «Ես 20 տարի է՝ էստեղ եմ ապրում, ոչ մի խաղահրապարակ, ոչ մի ուշադրություն չկա»,-ասաց Գեւորգ Սարգսյանը: Վրդովված բնակիչները նշում են, որ աղբարկղերի աղբի հավաքումը նորմալ կերպով իրականացվում է, սակայն շինարարական աղբի պարկերն էլ անպակաս են: «Մենք նախապես մեր հավաքի մասին տեղեկացրել ենք քաղաքապետ Սամվել Դարբինյանին եւ արժանացել արհամարհանքի, գոնե քաղաքապետարանից ներկայացուցիչ չեկավ: Մեր թաղամասը գտնվում է կեղտոտ վիճակում: Մենք ոչ մեկին վիրավորելու նպատակ չունենք, մեր խնդիրն ենք ներկայացնում, ուզում ենք՝ մեր թաղամասը գտնվի մաքուր վիճակում, որպեսզի մարդիկ փողոցով քայլելիս անընդհատ չշփվեն շինարարական ու կենցաղային աղբի հետ»,-իրենց բողոքը ներկայացրեց «Տարոն 4» համատիրության նախագահ Վահագն Ավագյանը:
ԱՂԲԻ ՄԵՋ ԹԱՂՎԱԾ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ