Ինքնիշխանության կորուստը նաև ցանկալի է. Արմեն Դարբինյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինքնիշխանություն կատեգորիան չի կարելի դիտարկել իր աբսալյուտի մեջ: Armlur.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ-ի՝ ԵՏՄ անդամակցությանն ու հնարավոր ինքնիշխանության կորստին, այս մասին նշեց ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը:

«Ցանկացած միջազգային համագործակցության մեջ կա սուվերեն իրավունքի զիջում՝ ի շահ տնտեսական, քաղաքական խնդիրների: Եթե կա խնդիր, որը պետք է լուծել, և միգուցե այդ խնդրի լուծման համար անհրաժեշտ է զոհաբերել ինքնիշխանության որոշակի հատված. օրինակ` եվրոպական երկրները զոհաբերեցին իրենց ազգային արժույթը:

Նրանք զոհաբերեցին դա հանուն ընդհանուր շահի: Հաշվարկված զիջումը ի շահ որոշակի իրավիճակի, ոչ միայն հնարավոր է, այլև ցանկալի», – նշեց նա:

Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում




Լրահոս