
Վատիկանը զինվել է ժամանակակից տեխնոլոգիաներով: Այս տարի ծննդյան տոները խորհրդանշող ավանդական տոնածառի լույսերը վառվել են պլանշետի միջոցով:
Հռոմի պապը շնորհավորել է հավատացյալներին գալիք տոնի առթիվ և ելեկտրոնային սարքի կոճակը սեղմելով՝ գործի է դրել հրավառության մի ողջ համակարգ, որը վառել է աշխարհում ամենամեծ տոնածառի լույսերը:
Լուսային բեմադրությանը հետևել են տասնյակ հազարավոր իտալացիներ. տեղեկացնում է «Россия 24»-ը: