Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրում Դորտմունդի «Բորուսիա»-ն ոչ ոքի ավարտվեց «Անդերլեխտ»-ի հետ հանդիպումն ու անցավ հաջորդ փուլ: Գերմանական կայքերը գնահատել են նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղը:
Նա ստացել է 4 գնահատականը: Նշենք, որ ամենաբարձրը համարվում է մեկ միավորը: Այդ գնահատականից ցածր ստացել են միայն Սինձի Կագավան և Կևին Գրոսկրոյցը (երկուսն էլ՝ 4.5): Դորտմունդյան թիմում լավագույնները եղել են Միտչել Լանգերակը և Մարսել Շմելցերը (երկուսն էլ՝ 2.5):
«Մխիթարյանը շատ ակտիվ էր հարձակողական գործողությունների ժամանակ, սակայն չօգտագործեց մի քանի գոլային հնարավորություններ: Հայ կիսապաշտպանը պարտավոր էր խփել «Բորուսիայի» երկրորդ գոլը»,- նշված է կայքում: