
«Ազով» գումարտակի նախկին հրամանատար, իսկ ներկայումս՝ Ուկրաինայի ռադիկալ կուսակցությունից Գերագույն ռադայի պատգամավոր Իգոր Մոսիյչուկը համացանցում տեսագրություն է տեղադրել, որում վիրավորական արտահայտություններով սպառնում է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովին և գնդակահարում նրա լուսանկարը:
Ավելի վաղ Մոսիյչուկը դիմել էր ՆԳՆ «Սուրբ Մարիա» գումարտակին՝ խնդրելով Կադիրովին բերել «Մայդան»:
Մոսիյչուկը Գրոզնիում գրոհայինների հարձակումը ողջունած երեք ուկրաինացի պատգամավորներից մեկն է. տեղեկացնում է vesti.ru-ն: