Այսօր Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է:
Իրավունքը Հայաստանում գրեթե չի պաշտպանվում, չնայած դրան կոչված ամենատարբեր կազմակերպություններն այնքան շատ են, որ անգամ կոնկրետ թիվ անհնար է հրապարակել:
Սրանով հանդերձ՝ մարդիկ այնքան էլ չեն բողոքում իրենց իրավունքների ոտնահարումից, քանի որ մինչև քաղաքացին անձամբ չի բախվում իր իրավունքների ոտնահարման դեպքերին, շարունակում է լավատեսորեն նայել երևույթին:
Կանանց հանդեպ իրականացվող բռնությունների թեմայով գրեթե ամեն շաբաթ սեմինարներ են կազմակերպվում, այս նպատակի համար միլիոններ են մսխվում, բայց ինչպես Armlur.am-ի՝ իգական սեռը ներկայացնող զրուցակիցները նշեցին, Հայաստանում կանայք բռնությունների չեն ենթարկվում, քանի որ մեր ազգային հոգեկերտվածքը հեռու է այդ ամենից: