
Իրանի նախագահ Հասան Ռուհանին նավթի գների կտրուկ անկումը համարում է քաղաքական դավադրության արդյունք:
Իր հայտարարությունում Ռուհանին ընդգծել է, որ նավթային շուկայում տեղ գտած իրավիճակն ուղղված է Մերձավոր Արևելքի և ողջ իսլամական աշխարհի դեմ:
Ինչպես տեղեկացնում է BBC-ն, Իրանի տնտեսությունը մեծապես տուժել է համաշխահային շուկաներում նավթի գների անկումից: Թեհրանը պահանջում է նավթ արդյունահանող երկրներից կրճատել դրա կորզումը, որպեսզի նավթի գները սկսեն աճել: