ԻՐԱԿԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ հաղորդավարուհի-դերասանուհի Արմինե Գրիգորյանը մոտ մեկ շաբաթ առաջ արտագաղթել է Հայաստանից, քանի որ իր «համբերության բաժակը լցվել է»: Իսկ հիմնական պատճառն այն է, որ երգչուհու նոր հաղորդաշարը, որի չորս հաղորդումներն արդեն պատրաստ են, մերժվել է բոլոր հեռուստաընկերությունների կողմից: Սակայն մի՛ շտապեք այս ամենին միանգամից հավատալ: Արմինե Գրիգորյանի եղբոր՝ հաղորդավար-երգիչ Սամվել Գրիգորյանի խոսքերով՝ այս խոսակցություններն իրականությանը չեն համապատասխանում. Արմինեն մեկ ամիս առաջ մեկնել է Հայաստանից, բայց ոչ այդքան «ամպագոռգոռ» եւ ոչ էլ լրատվամիջոցների մատնանշած պատճառով: Այս պահին Արմինեն Ֆրանսիայում է:




Լրահոս