ԹԱՆԿՅԱՆՆ ԱՄՈՒՍՆԱՆՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր` հունիսի 9-ին, Լոս Անջելեսի արվարձաններից մեկում տեղի կունենա աշխարհահռչակ ռոք երաժիշտ, «System of a Down» խմբի մեներգիչ Սերժ Թանկյանի հարսանիքը: Երաժիշտն ամուսնանում է հայ աղջկա հետ, որը, ի դեպ, Վանաձորից է: Թանկյանը եւ իր հարսնացուն` Անժելա Մադաթյանը, որոշել են համեստ հարսանիք անել: Արարողությունը լինելու է փակ, իսկ հյուրերին էլ արգելված կլինի ֆոտո եւ վիդեո նկարահանումներ իրականացնել: Հարսանեկան արարողությանը ներկա կլինեն միայն ամենամոտ ընկերներն ու հարազատները, այդ թվում նաեւ՝ Արտո Թունջբոյաջյանը, Արմեն Մանուկյանը, Վարդան Հովսեփյանը:




Լրահոս