
Հանրապետության տարածքում՝
Դեկտեմբերի 11-ի գիշերը, 13-14-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային գոտիներում` ձյուն: 11-ի ցերեկը, 12-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան` 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 11-ի ցերեկը 2-3 աստիճանով կբարձրանա:
Երևանում՝
Դեկտեմբերի 11-ի գիշերը, 13-14-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և մառախուղ: 11-ի ցերեկը, 12-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: