2012թ. հուլիս-օգոստոս ամիսներին Լոնդոնում կայանալիք 30-րդ ամառային օլիմպիական խաղերին կմասնակցեն նաեւ հայ մարզիկները: ՀՀ մասնակցությունն ապահովելու նպատակով կառավարության ընդունած որոշմամբ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին հատկացվել է 92 մլն 826 հազար 700 դրամ: Բայց սա ամենը չէ. եւս 5 մլն 853 հազար դրամ է տրամադրվել օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Լոնդոնում կայանալիք ամառային պարալիմպիկ խաղերին Հայաստանի մասնակցությունն ապահովելու համար:
ԿԳՆԱՆ ԼՈՆԴՈՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ