ՀԱՐՑ. Ես գիտեմ, որ ոչ աշխատանքային օրերից առաջ սովորականից մի քանի ժամ պակաս աշխատելու իրավունք կա: Աշխատաժամանակի նորմալ տեւողության դեպքում քանի՞ ժամով է կրճատվում աշխատանքային օրվա տեւողությունը ոչ աշխատանքային` տոնական եւ հիշատակի օրերի նախօրյակին, եւ ո՞ր օրենքով է սահմանվում դա:
ՊԱՏԱՍԽԱՆ. Ոչ թե մի քանի, այլ մեկ ժամով է կրճատվում: Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 147-րդ հոդվածը սահմանում է.
Ոչ աշխատանքային` տոնական եւ հիշատակի oրերի նախoրյակին աշխատանքային oրվա տեւողությունը կրճատվում է մեկ ժամով, բացառությամբ կրճատ եւ ոչ լրիվ աշխատանքային ժամանակի պայմաններով աշխատողների:
նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Աշխատանքային օրենսգիրքը հստակ սահմանում է նախատոնական մեկժամյա «բոնուսի» իրավունքը: Այլ հարց է, որ կախված կազմակերպության տեսակից՝ մարդիկ երբեմն ղեկավարության թույլտվությամբ մի քանի ժամ էլ իրենք են իրենց արձակուրդ շնորհում: Ընդհանուր առմամբ, եթե դա տվյալ կազմակերպության գործունեությանը չի խանգարում, ապա կարելի է նման «զոհողության» գնալ: