Պաղեստինցի նախարարը զոհվել է իսրայելցի զինվորականների հետ բախման ժամանակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաղեստինի նախարար Զիադ Աբու Էյնը զոհվել է Հորդանանի արևմտյան ափին մի խումբ պաղեստինցիների և իսրայելցի զինվորականների բախման ժամանակ:
Հրապարակված տեսագրությունում երևում է, թե ինչպես է 46-ամյա քաղաքական գործիչը ընկնում գետնին՝ բռնելով կուրծքը:

Ականատեսներից մի մասի վկայությամբ՝ նրան հարվածել է արցունքաբեր գազով բալոնը, սակայն մյուսներն ասում են, որ նախարարին խփել և հրել են իսրայելցի զինվորները:

Տեղեկատվության մեջ նշվում է, որ Զիադ Աբու Էյնը ներքին օրգանների հիվանդություն ուներ, ինչը կարող էր արագացնել նրա մահը:

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը քաղաքական գործչի մահը «բարբարոսության ակտ» է անվանել:

Զիադ Աբու Էյնը Պաղեստինի կառավարությունում արևմտյան ափին իսրյայելական բնակավայրերի հարցերի պատասխանատուն էր:




Լրահոս