Ռուս ուսանողը կյանքին վերջ է տվել ուսման հետ կապված խնդիրների պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սանկտ-Պետերբուրգի բուհերից մեկի 16-ամյա ուսանողը կյանքին վերջ է տվել՝ կախվելով էլեկտրական լարից իր տան նախամուտքում: Ինքնասպանության պատճառներից ամենահավանականը համարվում է քննությունների հետ կապված խնդիրը:

Ինչպես պարզվել է, չարաբաստիկ ընտրություններից առաջ երիտասարդը երկար ժամանակ հիվանդ է եղել, ինչն էլ, հավանաբար, դարձել է ուսման հետ ծագած խնդիրների պատճառը:

Ալեքսանդրին հայտնաբերել են հարազատները, որոնց հետ նա բնակվում էր: Իրավապահների տեղեկություններով, տղայի հայտնաբերման պահին նա արդեն մահացած է եղել: Նրա մոտ երկտող են գտել, որում գրված էր. «Աստված չկա: Կարող եք չփորձել: Եվ ջահը կախե՛ք»:

Նախնական տեղեկությունների համաձայն՝ տղան կարողացել է կախվել երրորդ փորձից: Առաջին անգամ նա որոշել է կախվել իր սենյակում՝ պարանն ամրացնելով ջահին, սակայն այն պոկվել է: Երկրորդ անգամ պոկվել է ջահը: Այդ ժամանակ տղան դուրս է եկել նախամուտք և այնտեղ կախվել:




Լրահոս