
Այսօր՝ հունիսի 13-ին ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ինչպես armlur .am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 18-ի սահմաններում Լոռու մարզի Փամբակ գյուղի բնակիչ 32-ամյա Սևակ Խաչատրյանը, վարելով “Ֆորդ Սկորպիոն” մակնիշի 22 ՏՏ 404 համարանիշի ավտոմեքենան, Փամբակից դեպի Վանաձոր ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 50 մետր գլորվելով՝ հայտնվել Փամբակ գետում: Վարորդն իր ուժերով դուրս է եկել ավտոմեքենայից և այս պահին նա գտնվում է Վանաձորի թիվ 1 հիվանդանոցում:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի