Ձերբակալվել է ԲՄՎ-ի վարորդը, ում վթարի հետեվանքով մահացավ պարուսույց Մագան (լուսանկարներ, տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ձերբակալվել է Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի բնակիչ 29-ամյա Ռոման Հակոբյանը: Ինչպես armlur .am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ռոման Հակոբյանը աշխատում է “ԴԱՎԻԵԼ ՌԵԼԻ” անշարժ գույքի գործակալությունում որպես տնօրեն: Հիշեցնենք, որ այսօր` հունիսի 13-ին, Ռոման Հակոբյանը վարելով “ԲՄՎ” մակնիշի 33 LD 321 համարանիշի ավտոմեքենան, Խանջյան փողոցում դուրս էր եկել երթևեկելի գոտուց և բախվել թիվ 32 էլեկտրասյանը: Վթարի հետևանքով վարորդին և ուղևորներ՝ Արագածոտնի մարզի Բյուրեղավան գյուղի բնակիչ 18-ամյա Նարինե Գրիգորյանին, նույն գյուղի բնակիչ 21-ամյա Շամիրամ Գրիգորյանին, Նոր-Նորքի 9-րդ զանգվածի բնակիչ Մարիամ Գևորգյանին և անձը չպարզված մի կնոջ մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխել էին Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Մահացածը հայտնի պարուսույց, “Մագա-դանս” պարի համույթի ղեկավար Մարգարիտա Գիլարյանն էր։ Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ քննիչի որոշմամբ Ռոման Հակոբյանը ենթարկվել է բժշկական հետազոտման: Պարզվել է, որ նա մեքենան վարել է ոչ սթափ վիճակում:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի




Լրահոս