
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը կարող է կարիերան շարունակել Ղազախստանի Պրեմիեր լիգայում:
Sport.kz-ն հայտնում է, որ նա կարող է տեղափոխվել «Տոբոլ», և որ նրան իր թիմում ցանկանում է տեսնել ղազախական ակումբի և Հայաստանի հավաքականի նախկին մարզիչ Վարդան Մինասյանը: