
Աշխարհի առաջին թենիսիստ Նովակ Ջոկովիչը հայտարարել է, որ իր մարզական կարիերայի գլխավոր նպատակը «Ռոլան Գարոս»-ի մրցաշարում հաղթելն է։
«Մի քանի անգամ մոտ եմ եղել «Ռոլան Գարոս»-ում հաղթելուն։ Բայց ես փոքր խնդիր ունեմ. նրա անունն է Ռաֆայել Նադալ, և նա ոչ մի տեղ չի անհետանում։
Այնուամենայնիվ, ես շարունակելու եմ աշխատել, փորձելու եմ վերջապես հաղթել այդ մրցաշարում», – հայտարարել է սերբ թենիսիստը: